Սամվել Կարապետյանը Քըրք Քրքորյանի և Էդուարդո Էռնեկյանի իրականացրած ներդրումների եռակին է կատարել, բայց, անհասկանալի պատճառներով, չունի Ազգային հերոսի կոչում. Ֆարմանյան

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ – 2004թ-ին ստացել է ՀՀ ազգային հերոսի կոչում` «Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար` ուղղված Հայաստանի և Արցախի շենացմանն ու բարգավաճմանը»։ 2004թ-ի դրությամբ, ՀՀ-ում և Արցախում տարբեր ծրագրերում իրականացված համախառն ներդրումների ծավալը կազմել է շուրջ 200մլն$, որը համակարգվել է իր կողմից ստեղծված «Լինսի» հիմնադրամի միջոցով։

ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆ – 2017թ-ին ստացել է ՀՀ ազգային հերոսի կոչում` «Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար»։ 2017թ-ի դրությամբ, տարբեր ծրագրերում իրականացված համախառն ներդրումների ծավալը կազմել է մոտ 150-200մլն $։ Հիմնական ներդրումը եղել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի արդիականացումը, «Հայփոստ»-ի արդիականացումը և մի քանի այլ ծրագրեր։

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ազգային բարերար, ով ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ համար ՀՀ-ում և Արցախում, ամենատարբեր ոլորտներում բարեգործություններ և ներդրումներ է իրականացրել ԵՐԿՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ համախառն ներդրումների կրկնակիի կամ գուցե ավել չափով։ Ներդրումներն իրականացրել է ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ, որոնց մասին շատերը չգիտեն։ Անհասկանալի պատճառներով մինչ այժմ չունի ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ԵՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ…»:

Տեսանյութեր

Լրահոս