
ՌԴ-ն շահագրգռված է, որ Ուկրաինայում կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի. Պուտին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններն ընթացել են նեղ կազմով՝ «երեքը երեքի դեմ» ձևաչափով։ Կենտրոնական թեման ուկրաինական կարգավորումն է եղել։
Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ դրվի և որպեսզի Ուկրաինայում կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր երկիրն անկեղծորեն շահագրգռված է դրան վերջ տալու հարցում։ Բայց դրա հետ մեկտեղ մենք համոզված ենք՝ որպեսզի ուկրաինական հակամարտության կարգավորումը կայուն և երկարաժամկետ բնույթ կկրի, պետք է վերացվեն ճգնաժամի բոլոր սկզբնապատճառները, որոնց մասին բազմիցս խոսվել է»,-ասել է ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի անվտանգության ուղղությամբ։
«Տեղի ունեցողը մեզ համար ողբերգություն է և ծանր ցավ»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ յոթ տարվա ընթացքում առաջին հանդիպումն ավարտվեց: Գրեթե երեք ժամ շփվելուց հետո նրանք դուրս եկան լրագրողների հետ խոսելու։
Գագաթաժողովն անցկացվել է Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմակայանում։