Աշխատանքային տարաձայնություն եմ ունեցել. ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից. News.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը՝ Հայկ Ղոսալմյանը՝ նշելով, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

«Տարաձայնություն եմ ունեցել աշխատանքային հարաբերությունների հետ կապված, որոշել եմ իր սեփական դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից»,– ասել է Հայկ Ղոսալմյան՝ չցանկանալով նշել տարաձայնությունների պատճառները։

Հայկ Ղոսալմյանը ՀԾԿՀ–ում է աշխատում 1997 թվականից սկսած.

«Ստեղծման օրվանից աշխատում եմ։ Ինչպես ասում են՝ ամեն բան ունի իր տրամաբանական ավարտը, ունի սկիզբ և վերջ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031