Բաժիններ՝

Ոլորտն անվերջ ճոճելու, թայֆայական արշավներ հրահրելու, օտար ափերից «մարդ բերելու», նիստերի ընթացքին միջամտելու փորձերը դատապարտված են. Հովհաննես Գալստյան

2025 թվականի հուլիսի 28-ին Հայաստանի կինոյի հիմնադրամում տեղի է ունեցել կինեմատոգրաֆիայի ոլորտում ընթացակարգային բարեփոխումների նպատակով ստեղծված մասնագիտական խմբի առաջին նիստը։ Խումբը ստեղծվել է հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի հրամանով՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների շուրջ ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկումներ իրականացնելու համար։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» աշխատանքնային խմբում ներկայացնում է ՖԱՀՖ խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը։

Հետևելով աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքին, ապա դրան հաջորդած հրապարակումներին, Ֆեդերացիան հայտնում է իր տարակուսանքը՝ նիստի ընթացքում որոշ մասնակիցների ագրեսիվ վարքի, ապա, նիստին հաջորդած հրապարակումներում, իբր թափանցիկության քողածածկույթի տակ, խմբի աշխատանքներին միջամտելու փորձերի կապակցությամբ։

Կանխատեսելի զուգադիպությամբ, Հիմնադրամում կայացած փորձագիտական խմբի առաջին նիստի ընթացքը, ապա, Հիմնադրամի տարածված հաղորդագրությունը, ամենից շատ մտահոգել է այն կինոգործիչներին, որոնք ութ տարի շարունակ չեն նկատել կինոյի ոլորտում տեղի ունեցող խայտառակ ապօրինությունները, օգտվել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի բազմակի ֆինանսավորւմից, իսկ այսօր անսպասելի դարձել են օրինականության և հաշվետվողականության ռահվիրաներ, «քաջաբար» պայքարելով իր նախորդի ծանր ժառանգության տակ ճկված Հիմնադրամի դեմ։

Կինոհամայնքի որոշ ներկայացուցիչներ դժվարանում են ընկալել Հիմնադրամի առաջարկած՝ նույն սեղանի շուրջ աշխատանքային քննարկումների միջոցով ոլորտի համար բարենպաստ լուծումներ գտնելու ձևաչափը։ Այդ մարդիկ սովոր են անձնական հարցերը լուծել փակ կաբինետներում, ծածուկ հանդիպումների ու ստվերային պայմանավորվածությունների շնորհիվ և հիմա տխուր են, որ հին կանոնները չեն աշխատում։

Կարելի է հասկանալ նաև ոլորտից հեռացված սուբյեկտներին, որոնց համար ծանր է առերեսվել պետական լծակների բացակայության պայմաններում սեփական անարժեքության գիտակցման հետ։

Սակայն ոլորտը անվերջ ճոճելու, թայֆայական արշավներ հրահրելու, օտար ափերից «մարդ բերելու», աշխատանքային խմբի նիստերի ընթացքին միջամտելու, դրանք տապալելու, ի վերջո՝ կինոյի կառավարման հին ավանդույթները ռեաբիլիտացնելու փորձերը դատապարտված են ու անիրատեսական։

Փոխարենը, բարձրացրած աղմուկը կարող է էապես վնասել կինեմատոգրաֆիական համայնք-կինոյի կառավարման ազգային մարմին գործընկերային հարաբերությունների նոր ձևավորվող մշակույթին։

«Ֆիմարտադրողների Համահայկական ֆեդերցիան», որպես անկախ, միջազգային կինոինդուստրիային ինտեգրված, պետական աջակցությունից տևականորեն օտարված և վերջին տարիներին կինոյի պետական կառույցի ապօրինություններից ամենից առավել տուժած կառույց, կինոոլորտը կարգավորելու միակ արդյունավետ ուղին համարում է ոլորտի պրոֆեսիոնալների բաց քննարկումների միջոցով, միմիանց շահերը չանտեսելու և հայկական կինոյի զարգացման գերակայությունը հիմք ընդունելով առաջ շարժվելու ընթացքը։

Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան, վերահաստատելով իր անփոփոխ սկզբունքները հայտարարում է, որ

1. Սատարում ենք Կինոյի Հիմնադրամին և կողմ է վարվող բարեփոխումների ընթացքին, քանի դեռ դրանք հակասության մեջ չեն մտել Հիմնադրամի իսկ կողմից որդեգրած՝ ոլորտի առողջացման քաղաքականությանը։

2. Անընդունելի ենք համարում «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում՝ կինոընկերությունների իրավունքների սահմանափակման, «Ազգային ֆիլմի» չափորոշիչների պակասեցման, Հիմնադրամին ֆիլմեր արտադրելու լիազորություններով օժտելու դրույթները, ինչի վերաբերյալ էլ հենց ընթանում են մասնագիտական խմբի այն աշխատանքները, որտեղ մենք ներկայացված ենք։

3. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից և Կինոյի Հիմնադրամից պահանջում ենք հստակ գնահատական՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ կառավարման ժամանակահատվածում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ ու հետևողականություն` այդ կոնտեքսում ընթացող իրավական գործընթացների թափանցիկ լուսաբանման, կուտակված խնդիրների հաղթահարման հարցում։

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՖԱՀՖ Խորհրդի նախագահ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս