Բաժիններ՝

Երևանի կենտրոնական ավտոկայանում գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը պահպանվում են. բնակիչներն ահազանգում են

Երեկ՝ օգոստոսի 4-ին, Shamshyan.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ովքեր անգործության են մատնված և չեն փորձում պատկան մարմիններին պարտավորեցնել, որպեսզի այս գարշահոտ վիճակը վերացնեն:

Քաղաքացիներն ասում էին.

«Սա 21-րդ դարն է, Երևանը: Հենց Երևանի սրտում Հայաստանի գլխավոր ավտոկայանում բարդակ վիճակ է տիրում, երբևէ կտեսնես մի երկիր, որտեղ գլխավոր ավտոկայանում նման տեսարանի հանդիպես:

Ամոթն էլ է լավ բան, ասում են՝ տուրիզմ ենք զարգացնում, սա է՞ ձեր զարգացումը, մնում էր՝ զարտուղի ճանապարհով Ջենիֆեր Լոպեսին խնդրեինք այս ավտոկայանով գնար ու հաստատ պատկան մարմինները 1 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեին, բայց դե նրանց երևի չի հետաքրքրում, որ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը հղի է վարակի առաջացման վտանգներով:

Ասում են, թե քաղաքային տրանսպորտը պետք է ուղևորներին մաքուր հասցնի տեղ:

Բա ո՞վ է սրա պատախանը տալու, ու սա նոր չէ, երկար տարիների պատմություն ունի ու ոչ էլ խնդիրը լուծվում է, հիմա չգիտենք՝ ով է պատասխանատու:

Խնդիրը պետք է հիմնովին վերացվի ու դա պետք է անեն Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը, ովքեր, չգիտես ինչու, ջայլամի կեցվածք են ընդունել:

Երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Գնել Սանոսյանն էր, մի 2 անգամ նման խնդրի առաջ ենք կանգնել, բայց նրա շնորհիվ հարցը կարգավորվել է, բա էս դեպքում նոր նախարար Դավիթ Խուդաթյանը չի ուզո՞ւմ մի օր դերվիշի կերպարով այցելի այստեղ, ու տեսնի՝ ինչ խայտառակ վիճակ է, մնում է՝ զգուշացնենք, որ եթե խնդիրը չկարգավորվի, դիմելու ենք տարբեր միջոցների, այդ թվում՝ գործադուլի, որովհետև մեզ հաճելի չէ էս պայմաններում կատարել ուղևորափոխադրումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս