Կրեմլում չեն բացառել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն այս շաբաթ

Կրեմլը չի բացառում այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք բացառում այդ հանդիպման հնարավորությունը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Ուիթքոֆը կարող է ՌԴ մեկնել այս շաբաթ՝ օգոստոսի 6-ին կամ 7-ին։

Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է իր միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, ինչը շատ կարևոր է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում:

«Շարունակվում է երկխոսությունը, Միացյալ Նահանգները շարունակում է իր միջնորդական ջանքերն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղու որոնումների հարցում: Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում: Աշխատանքը շարունակվում է», – ասել է Պեսկովը:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ուիթքոֆը Մոսկվա կժամանի օգոստոսի 6-ին։

Տեսանյութեր

Լրահոս