 
                        Թոմ Հոլլանդը նոր օծանելիք է ներկայացրել
 
                                    Բրիտանացի դերասան Թոմ Հոլլանդը ներկայացրել է Prada Paradigme տղամարդու նոր օծանելիքը, որն իր մեջ միավորում է բերգամոտի և մուսկուսի բույրերը։ Բրենդի հաղորդմամբ՝ այս նորույթը կոտրում է ընդունված կարծրատիպերը և առաջարկում է այլ մոտեցում տղամարդկանց օծանելիքների վերաբերյալ:

Հոլլանդն ընդգծել է, որ նախընտրում է զուսպ բույրեր, բայց վստահ է՝ լավ օծանելիքը կարող է բարձրացնել ինքնավստահությունը․ «Այն կարծես անտեսանելի աքսեսուար լինի։ Այն ավելացնում է անհատականությունը»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        