
Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝
– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
– պատերը և հատակը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա է եղել առաստաղից մասնիկների թափվելու հնարավորություն,
– չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ՝ ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
– աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար