Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102-րդ ռազմաբազա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գյումրու մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։

Օրական մի քանի բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարում՝ լի բեռներով։ Թե որն է այս համալրման նպատակը, Գյումրիում միայն վարկածներ են շրջանառվում։

Մեկն այն է, որ ՌԴ իշխանությունների հանդարտ պահվածքը՝ Հայաստանը ձեռքից բաց թողնելու հարցով, թվացյալ է, իրականում «ստրախովկա» են անում՝ տարբեր զարգացումներին ընդառաջ։

Ընդ որում, մեզ ասացին, որ գրեթե բացառվում է, որ այդ մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չլինեն։

Պարզապես ՀՀ տիեզերական ինքնիշխանություն ունեցող իշխանությունը համարձակություն չունի խոսելու այդ մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031