Բաժիններ՝

BOLD ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք

BOLD LLC (Bold.com-հնարավորություն է տալիս ստեղծել ռեզյումեներ) ընկերությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որի մասին ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։

Այս մասին նշված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության տարածած հաղորդագրության մեջ։Գործակալությունը նշում է, որ արտահոսքը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։ Արտահոսած տվյալները ներառում են օգտատերերի կողմից հարթակում ստեղծված և պահված ռեզյումեները։

Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ դրանք ստատիկ ֆայլեր են, որոնք մուտք չեն ապահովում օգտատերերի հաշիվներին կամ մուտքի հավատարմագրերին։

«Ռեզյումեների բովանդակությունը կարող է պարունակել ինչպես հիմնական նույնացուցիչներ, այնպես էլ լրացուցիչ անձնական տվյալներ՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։ Ըստ ընկերության նամակի՝ արտահոսած տվյալները վերաբերում են Հայաստանից 382 անձի»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս վերանայել նշված հարթակում պահվող տեղեկությունները, զգուշանալ հնարավոր ինքնության գողության կամ տվյալների չարաշահման փորձերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս