Բաժիններ՝

Վրաստանից արտաքսված անձանց թիվն ավելացել է

2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 525 մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա արտաքսվածների թվից (363)։

Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Վիճակագրության համաձայն՝ տարվա առաջին եռամսյակում 219 մարդ ստիպված է եղել լքել երկիրը, իսկ երկրորդ եռամսյակում այս թիվը հասել է 306-ի։

Ինչ վերաբերում է արտաքսվածների քաղաքացիությանը, ապա տարվա առաջին 6 ամիսներին Վրաստանից ամենաշատը արտաքսվել են Հնդկաստանի քաղաքացիներ, որին հաջորդում են Իրանը և Չինաստանը։

Վրաստանից արտաքսված քաղաքացիների առաջատար հնգյակը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ ըստ երկրների.

  • Հնդկաստան- 89 արտաքսված անձ,
  • Իրան- 82 արտաքսված անձ,
  • Չինաստան- 62 արտաքսված անձ,
  • Թուրքիա- 55 արտաքսված անձ,
  • Ռուսաստան- 33 արտաքսված անձ։

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից արտաքսված անձանց 32.57%-ը Հնդկաստանի կամ Իրանի քաղաքացիներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս