Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչները։Անահիտ Մանասյանը և Ռոբերտ Դոբրովոդսկին նաև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը: Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031