
Տիպիկ սարքած գործ, որ հնարվել է Նիկոլ Փաշինյանի հորինված «հիբրիդային պատերազմի» PR պղպջակ-փազլը հավաքելու նպատակով․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ փորձում են Դաշնակցության հետ Լևոն Տեր-Պետրոսյանի հակամարտությունը համեմատել Նիկոլ Փաշինյանի ասօրվա հետապնդումների հետ, ակամա հիշում եմ Հեգելի հայտնի արտահայտությունը. «Պատմության մեջ նշանակալից իրադարձությունները տեղի են ունենում երկու անգամ` առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես զավեշտ»:
«Դրո»-ի և «30+1»-ի գործերով կար 5 դիակ, քստմնելի սպանություններ և մի ամբողջ ահաբեկչական կազմակերպության արխիվ:
Դաշնակցության անդամների դեմ այսօրվա գործերով չկա ոչ կատարված հանցագործություն, ոչ արյուն, ոչ տուժած մարդ, այլ լավագույն դեպքում` Strikeball խաղի դուրս նետված մնացուկներ:
Տիպիկ սարքած գործ, որ հնարվել է Նիկոլ Փաշինյանի հորինված «հիբրիդային պատերազմի» PR պղպջակ-փազլը հավաքելու և Ալիևին Հայաստանի «դենացիֆիկացիայի» (ապազգայնացման) առաջընթացը զեկուցելու նպատակով: