Մարտունիում կյանքը կաթվածահար է. արտակարգ դրություն է ամենուր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մարտունի։ Այդ կապակցությամբ ինչպես առավոտյան ժամը 7-ից Մարտունի քաղաքի կյանքն է կանգնած, այնպես էլ միջմարզային ճանապարհների։

168.am-ի տեղեկություններով` Մարտունիում է գտնվում ու Փաշինյանի անհոգ այցը պետք է ապահովի Գեղարքունիքի ողջ մարզային ոստիկանությունը։ Բնակիչներին հրահանգված է մեքենաները սրբել իրենց տան դիմացի կայանատեղիներից։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։

Այն սրահում, ուր պետք է տեղի ունենա Փաշինյանի ու մարտունեցիների «հանդիպումը», ստիպողաբար, պարտադրված այդտեղ բերված դպրոցների, հիվանդանոցների ու այլ պետական հիմնարկների աշխատակիցներին լցրել են առավոտյան 10:30-ից ու առանց հեռախոսների, շոգ սենյակում վերջիններս սպասում են արդեն 3 ժամ։

Փաշինյանի` Մարտունի այցի էքսցեսները սրանով թերևս չեն ավարտվի։

Տեսանյութեր

Լրահոս