Բաժիններ՝

ԱՍԵԱՆ-ի երկրները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակն Ուկրաինայում

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում:

Այդ  մասին ասված է ԱՍԵԱՆ-ի պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների 58-րդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ: «Մենք ընդգծեցինք մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ լուծման համար անկեղծ երկխոսությանը լուրջ մասնակցության կարևորությունը», – նշված է հայտարարության մեջ: 

ԱՍԵԱՆ-ի երկրները նաև կոչ են արել ապահովել մարդասիրական օգնության արագ, անվտանգ և անարգել հասանելիություն կարիքավորների համար, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիական անձանց, հումանիտար անձնակազմի և բնակչության խոցելի խմբերին:

ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին Կուալա Լումպուրում: Դրա արդյունքների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 11-ին:

ԱՍԵԱՆ-ը հիմնվել է 1967 թվականին և այսօրվա դրությամբ  միավորում է Հարավարևելյան Ասիայի տասը երկիր՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: 2025 թվականի սկզբից  ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները ռոտացիայի սկզբունքով Լաոսից անցել են Մալայզիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս