«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվել է

1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։

Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղամանյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր:

Հուլիսի 2-ին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվել է խուզարկություն։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կատարվել է անհետաձգելի քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031