Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով խորացնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։

«Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը և գալիք տարիներին ավելի ամուր կապերի ձևավորմանը։ Այս հատուկ օրը մեր ամերիկացի բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-նշված է գերատեսչության գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031