«ՀԷՑ աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել, թող հանգիստ լինեն, նրանց իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում կունենան համարժեք պայմաններով աշխատանք»

Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սպառնացել էր ՀԷՑ-ի աշխատողներին, թե «ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»։

«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։

Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031