Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է՝ ինչ էր ասել ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը Գարեգին 2-րդի և Բագրատ Սրբազանի մասին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիև դեռ մեկ տարի առաջ ասել էր. «Գարեգին 2-րդն իրականում պետք է մեղադրվի հեղաշրջման փորձի մեջ։ Բայց դա Հայաստանի գործն է։

Իսկ Բագրատն էլ 1990-ականներին Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանության մասնակից է։

Ես չգիտեմ, թե ինչու ադրբեջանական կողմը դեռևս նրա դեմ քրեական գործ չի հարուցել։

Բայց, ամեն դեպքում, ավելի լավ կլիներ, եթե նրա դեմ քրեական գործ հարուցվեր, եւ Ինտերպոլով հետախուզում հայտարարվեր, որովհետեւ ես այս մարդուն ճանաչում եմ դեռ Ղարաբաղից, այդ ժամանակ նա Դաշնակցություն կուսակցության զինված ուժերի ղեկավարներից մեկն էր»։

Ու հանկարծ չզարմանաք, որ Ալիեւի պահանջով Բագրատ Սրբազանը հանձնվի Բաքվին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30