
Սպիտակ տունը որոշել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքից ազատված աշխատակիցներից ոմանց վերադարձնել

Սպիտակ տունը սկսել է Ազգային անվտանգության խորհրդի համար լրացուցիչ աշխատակիցներ հավաքագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անձնակազմի կտրուկ կրճատումից մի քանի շաբաթ անց, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Փոփոխությունները կատարվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ցուցումով, որը Մայք Ուոլցի պաշտոնանկումից հետո զբաղեցրել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը։ Նրա հեռանալուց հետո խորհրդի մեծ մասն ազատվել է աշխատանքից, իսկ Թրամփը ձգտել է նվազագույնի հասցնել արտաքին քաղաքականության որոշումների ընդունման գործում Ազգային անվտանգության խորհրդի դերը, հաղորդում է BBC-ն։
Ըստ գործակալության աղբյուրների՝ աշխատանքից ազատված աշխատակիցներից մի քանիսին առաջարկվել է վերադառնալ աշխատանքի։
Bloomberg-ը նշում է, որ այդ քայլը ենթադրում է, որ Թրամփի վարչակազմին լրացուցիչ ուժեր են անհրաժեշտ արտաքին քաղաքականության հարցերը լուծելու համար, ներառյալ Չինաստանի հետ լարվածությունը, Գազայում շարունակվող հակամարտությունը, Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքները և Ուկրաինայում պատերազմը։