 
                        Հայ շախմատիստները սկսել են պայքարը «Aktobe Open 2025» մրցաշարում
 
                                    Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը «Aktobe Open 2025» միջազգային մրցաշարում: Մրցաշարին Հայաստանից մասնակցում են Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանն ու Հրայր Սիմոնյանը: Երկրորդ տուրից հետո Արթուր Դավթյանը երկու հաղթանակով 4 առաջատարների շարքում է: 0,5-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանն ու Հրայր Սիմոնյանը:
«Aktobe Open 2025» շախմատային միջազգային մրցաշարի Մաստերս ենթախմբում մրցում է 68 մասնակից, որտեղ ամենաբարձր վարկանիշն ունի Չինաստանի ներկայացուցիչ Հաո Վանգը (2701 միավոր):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        