Ռուսական բիզնեսը հասկանում է, որ Հայաստանում ապագա չունի. Օվերչուկ

Ռուսական բիզնեսը Հայաստանում ապագա չի տեսնում՝ հաշվի առնելով բարեկամ երկրի որոշումը՝ մտնել Եվրամիության կազմ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ վերջին շրջանում առևտրաշրջանառությունը երկու երկրների և ԵԱՏՄ-ի հետ նվազել է։

«Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու։ Փակելու եք, որովհետև այլ տարբերակ չեք ունենալու։ Վաղը ձեր վարորդները գալու են և հասնեն Վերին Լարս, որից հետո բեռները կցվելու են ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդը հետ է վերադառնալու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական կողմի դիրքորոշմանը, բայց մեր շուկան մենք պաշտպանելու ենք։ Դրա համար էլ այսօր Հայաստանի հետ առևտրաշրջանառությունն ընկնում է»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս