
Եթե դու լինեիր մեկը, որ հունիսի 20-ին գնայիր շեֆիդ մոտ, ի՞նչ պետք է զեկուցեիր արված տնային աշխատանքի մասով. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե դու լինեիր մեկը, որի իշխանության հիմքը թուրք-ադրբեջանական աջակցությունն է ու հունիսի 20-ին գնայիր շեֆիդ մոտ, ի՞նչ պետք է զեկուցեիր արված տնային աշխատանքի մասով:
1. Սանձազերծել ես պատերազմ՝ ստեղծելով քաոս բանակցային դաշտում:
2. Մի ողջ պայծառ սերունդ հողին ես հանձնել:
3. Ճանաչել ես Արցախը հարազատ Ադրբեջանի կազմում և տնավեր դարձրել ողջ ժողովրդի:
4. Հարվածում ես հայոց ինքնության վերջին միջնաբերդին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն այնպես, ինչպես Էրդողանի նախահայրերն էին անում:
Վերջում էլ կասեիր, թե շեֆ, աշխարհի ամենահարուստ հային էլ փորձում եմ ձերբակալել կամ ձերբակալել եմ (ոնց ստացվի) որպես դեսերտ՝ աղանդեր: Լոխումի փոխարեն…
Բայց դու դա չես անի, դա անող, ցավոք, կա…»։