Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու լրագրողների այսօրվա ճեպազրույցը հերթական անգամ հարթ չանցավ։

Լրագրողները նրան կոչ արեցին հարցերին ըստ էության պատասխանել, իսկ այն դասախոսությունը, որն անում է ճեպազրույցի ընթացքում, լավ է՝ անի ՔՊ-ականների համար։

Գալյանը հունից դուրս եկավ։

«Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ ու անհարգալից պահվածքին։ Եթե ինձ հրավիրում եք հարցազրույցի՝ բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ»,- ասաց Գալյանը։

Նա ճեպազրույցը կիսատ թողեց ու հեռացավ։

Լրագրողները նրան հորդորեցին այդ տոնով չխոսել իրենց հետ։

Տեսանյութեր

Լրահոս