Բաժիններ՝

Աղոթքի ուժը

Ես Աստծուն չէի հավատում:

Երբ բանակ գնալու ժամանակն եկավ, մայրս, որ հաճախ էր եկեղեցի գնում և աղոթում ինձ համար, մի թղթի կտոր տվեց՝ վրան աղոթք գրված և ասաց. «Որդի՛ս, թող այն միշտ քեզ հետ լինի»:

Հետագայում իմացա, որ իննսուներորդ սաղմոսն էր վրան գրված:

Ես ծառայում էի դեսանտային զորքերում: Բանակում թույլ չեն տալիս ավելորդ իրեր պահել գրպաններում, ուստի ես աղոթքը գիմնաստյորկայիս աստառի տակ կարեցի, ձախ ուսիս մոտ:

Կարդացեք նաև

Պարաշյուտով առաջին թռիչքն էր:

Չեմ մոռանա այն ակնթարթը, երբ օդային տարածության անդունդն ընկնելով, քաշեցի օղակն ու… պարաշյուտը չբացվեց: Պահեստային պարաշյուտի օղակը քաշեցի, այն նույնպես չբացվեց: Իսկ երկիրը սրընթացորեն մոտենում էր: Այդ հաշված վայրկյանների ընթացքում բնականաբար չէի կարող մայրիկի աղոթքը հանել գիմնաստյորկայից ու կարդալ: Այդ պատճառով էլ միայն ձեռքով խփեցի այն մասին, որտեղ այն կարված էր և բղավեցի. «Տե՛ր Աստված, փրկի՛ր ինձ»:

Ի պատասխան շրխկաց բացված պարաշյուտը:

Հետո կլինեն ղեկավարության և ընկերների հարցուփորձը, մայրիկիս ուրախությունն ու արցունքները, բայց մինչ նույնիսկ գետնին հասնելը ես ինքս ինձ խոստացա ճեմարան ընդունվել:

Ճեմարանն ավարտելուց հետո վանք գնացի և այժմ ես աբեղա եմ:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս