Անհնարին է պահպանել որեւէ արժեք, եթե դու չունես նպատակ՝ ներքին և արտաքին. Արամ Փախչանյան

Արամ Փախչանյանը գրում է. «Անհնարին է պահպանել որեւէ արժեք, եթե դու չունես նպատակ՝ ներքին եւ արտաքին։

Լավագույն ձեւը մարդուն զրկել արժեքներից եւ սովորեցնել թմիրի՝ նպատակներից զրկելն է։ Այդ դեպքում ապրում ես, օրերը գլորելով, մեկ հաճույքից հետո հաջորդի ակնկալիքով, շան կամ ոչխարի նման։ Այո, դու շատ ավելի խելացի ես, քան շունը կամ ոչխարը, քո ուղեղը բավարար խելացի է, որպեսզի ինքն իրեն բթացնի շան մակարդակի։

Երբ դու այդ բթացած վիճակում ես, քեզ համար կարեւոր է միայն այն ամենը, ինչը պետք է այսօր, այս պահին։ Քեզ համոզում են, որ այսօր երկվա կարեւորը արդեն կարեւոր չէ, եւ դու հավատում ես, քանի որ վաղը նպատակ չունի՝ իսկ առանց նպատակի ոչինչ կարեւոր չէ։

Արժեքները, մշակույթը, գիտելիքը, ոգին դու պահպանում ես կենդանի եւ գործուն, եթե գիտես, որ մեծ պայքարի մեջ էս քո նպատակները իրագործելու ճանապարհին։ Ներքին եւ արտաքին նպատակների։ Որքան ավելի մեծ են այդ նպատակները, այնքան ավելի մեծ, խորը եւ հզոր բաներ են քեզ պետք։ Եւ դու դրանք ժառանգում ես, ստեղծում ես, զարգացնում ես, եւ ամեն օր դառնում ես ավելի կարող։

Այլապես դու մարում ես՝ շան նման»։

Տեսանյութեր

Լրահոս