Բաժիններ՝

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բնակչության հետ տարված բացատրական աշխատանքը արդյունք է տվել մայիսի 29-ին։ Պատերազմի մասնակից մի տղամարդ Արարատ քաղաքի գերեզմանատան ճանապարհին ապօրինի զենք-զինամթերք էր թողել ու զանգահարել ոստիկանություն։ Նշված տարածքում իրավապահները հայտնաբերել են «Դրագունովի» դիպուկահար հրացան, նռնակ և 50-ից ավելի փամփուշտ։

Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30