Ադրբեջանը զանգվածաբար քանդում է Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հայտարարել է վերը նշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը, քանդվելու են զգալի թվով «ինքնակամ» շինություններ:

«Այդ կառույցները զգալի «վնաս են հասցրել» քաղաքների և շրջանների ճարտարապետական ​​ոճին։ ​​Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել «ադրբեջանական ճարտարապետական ​​ոճին», «շատ անորակ» էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30