Բաժիններ՝

«Air Arabia Abu Dhabi»-ն նշում է իր առաջին չվերթը դեպի Երևան

Մայրաքաղաքի առաջին «լոու քոսթ» ավիափոխադրող «Air Arabia Abu Dhabi»-ն նշեց իր առաջին չվերթի մեկնարկը դեպի Երևան, Հայաստան՝ ընդլայնելով իր աճող ցանցն անմիջապես ԱՄԷ մայրաքաղաքից։

Այս հատուկ առիթը նշելու համար, մեկնումից առաջ Զայեդ միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ արարողություն, որին մասնակցեցին ավիաընկերության և օդանավակայանի պաշտոնյաները։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանելուն պես առաջին չվերթը դիմավորվեց ավանդական ջրային կամարով՝ նշելով Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը կապող նոր ուղղության մեկնարկը։

Չվերթերի ժամանակացույցը, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 1-ից (բոլոր ժամերը տեղական ժամանակով), հետևյալն է.

Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին 3L 441 չվերթը կմեկնի Աբու Դաբիից ժամը 14:05-ին, կժամանի Երևան ժամը 17:25-ին։ Վերադարձի չվերթը՝ 3L 442-ը, կմեկնի Երևանից ժամը 18:15-ին, վայրէջք կկատարի Աբու Դաբիում ժամը 21:25-ին։

Յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի, 3L 441 չվերթը կմեկնի Աբու Դաբիից ժամը 09:00-ին՝ հասնելով Երևան ժամը 12:20-ին: 3L 442 հետադարձ չվերթը կմեկնի Երևանից ժամը 13:10-ին՝ ժամանելով Աբու Դաբի ժամը 16:20-ին: Բոլոր չվերթերը կիրականացվեն Airbus A320 օդանավով։

«Ուրախ ենք նշել մեր նոր ուղիղ չվերթի մեկնարկը դեպի Երևան, որը ևս մեկ քայլ է Աբու Դաբիից դեպի միջազգային հիմնական ուղղություններ կապն ընդլայնելու մեր պարտավորության մեջ», – ասաց Ադել Ալ Ալին, «Air Arabia» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենը: «Այս երթուղին ոչ միայն մեր հաճախորդներին առաջարկում է ավելի մատչելի ճանապարհորդության տարբերակներ, այլև ամրապնդում է ԱՄԷ-ի և Հայաստանի միջև կապերը՝ հնարավորություն տալով մշակութային փոխանակման համար և խթանելով զբոսաշրջության և բիզնեսի աճը»։

Նոր երթուղին ճանապարհորդներին առաջարկում է Աբու Դաբիի և Երևանի միջև հարմարավետ և հուսալի օդային ճանապարհորդության տարբերակ՝ բարելավելով հաղորդակցությունը և աջակցելով երկու երկրների միջև զբոսաշրջության և գործարար կապերին։

«Air Arabia Abu Dhabi»-ն շահագործում է Airbus A320 ինքնաթիռների ժամանակակից շարժակազմ, որն աշխարհում ամենաժամանակակից և ամենաշատ վաճառվող օդանավերից է։ Առաջարկելով հավելյալ ծառայություններ, ավիաընկերության օդանավերը հագեցած են «SkyTime» անվճար հեռարձակման ծառայությունով, որն ուղևորներին թույլ է տալիս ուղիղ իրենց սարքերին հեռարձակել բազմաթիվ ժամանցային տարբերակներ: Հաճախորդները կարող են նաև վայելել մատչելի համեղ ուտեստների բազմազանություն, այդ թվում՝ խորտիկներ, ճաշատեսակներ և սենդվիչներ՝ «SkyCafe» մենյուի միջոցով: Բացի այդ, «Air Arabia»-ն առաջարկում է «Air Rewards» նորարարական հավատարմության ծրագիրը, որի միջոցով ուղևորները կարող են կուտակել, փոխանցել և ծախսել միավորներ:

Ուղևորներն այժմ կարող են ամրագրել իրենց ուղիղ չվերթերը երկու քաղաքների միջև՝ այցելելով «Air Arabia» ավիաընկերության կայքէջ, կապ հաստատելով զանգերի կենտրոնի կամ ճանապարհորդական գործակալությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս