
Կա՞ արդյոք ելք, վստահ եմ, որ կա, անկասկած՝ այո՛. Միքայել Մինասյան

Ժամանակակից ազգերն ատում են իրենց անցյալը, արհամարհում ներկան և անտարբերությամբ վերաբերվում ապագային: Դժվար թե նման վերաբերմունքը լավ բանի հանգեցնի. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որի ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Եվ, ուրեմն, ինչո՞ւ է անցյալը, այսինքն՝ պատմությունը, նման զայրույթ է առաջացնում։ Որովհետև պատմությունն ուսուցիչ չէ, այլ հսկիչ: Նա ոչինչ չի սովորեցնում, բայց դաժանորեն պատժում է չսովորած դասերի համար։
Իսկ ի՞նչ են անում ազգերը, երբ այլևս հնարավոր չէ խուսափել հետևանքներից, բայց իրականությունը փոխելու ուժ չի մնացել: Այդ ժամանակ ակտիվանում է կոլեկտիվ հորինվածքի պաշտպանական մեխանիզմը։ Հորինվում է «նոր» պատմություն, խեղաթյուրվում են փաստերը, հասարակությունը գիտակցաբար մերժում է սեփական սուբյեկտիվությունը՝ հօգուտ զոհականության*՝ այսինքն՝ «մենք հանգամանքների զոհ ենք»։ Այն դադարում է լինել գործող անձ և վերածվում օբյեկտի՝ հավերժական զոհի։ Չէ՞ որ դա այնքան հարմար է։
2016 թվականից (և հատկապես 2018 թվականից) Հայաստանում չի եղել մի բան, որի մասին չզգուշացվեր, չգրվեր, չխոսվեր։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել (և տեղի է ունենում), հրապարակայնորեն է արվել, գրանցվել իրական ժամանակում և աջակցվել մեծամասնության կողմից։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, այն գործընթացների արդյունքն է, որոնցում ակտիվորեն մասնակցել է ամբողջ հասարակությունը:
Եվ այստեղ գլխավորը չսխալվելն է՝ հասարակությունը չի դադարեցրել իր մասնակցությունը. լռությամբ, ժխտելով իր մասնակցությունը տեղի ունեցած և տեղի ունեցող ամեն ինչին, այս ամբողջ էսկապիզմով (խուսափում կյանքում տհաճ իրողությունից-Խմբ.), այն դեռևս մասնակցում է այս բոլոր գործընթացներին։ Կա՞ արդյոք ելք: Վստահ եմ, որ կա: Անկասկած՝ այո՛։
* զոհականություն՝ աշխարհայացք կամ վարքային վերաբերմունք, որի դեպքում մարդն իրեն համարում է բացառապես հանգամանքների զոհ, հաճախ խուսափելով պատասխանատվությունից։
Հ.Գ. Շնորհակալություն Չեսթերթոնին, Կլյուչևսկուն և Ռեմարկին, որոնց պատահական հանդիպած մտքերը դասավորվեցին այս գրառման մեջ»: