«Հասկանո՞ւմ եք՝ այդ 300 հազարը Փաշինյանի նոր ընտրող է, նրա ընտրազանգվածի ուղիղ կեսն է, իհարկե, Փաշինյանը բերելու է այդ մարդկանց, դա բխում է Ադրբեջանի շահերից, որոնց լիակատար պաշտպանն են Փաշինյանն ու նրա վարչակազմը, դա բխում է անձնապես Փաշինյանի շահերից: Նրանք հետո բարձրացնելու են ինքնավարության հարց, տարածքային պահանջներ են ներկայացնելու, և «Արևմտյան Ադրբեջանը» շատ ավելի իրական նախագիծ է, քան Հայաստանի Հանրապետությունը՝ այսօրվա դրությամբ՝ շնորհիվ Փաշինյանի»:
Ադրբեջանում ապրել եմ, թուրքը մեզ ոտնատակ է տալու. Նիկոլը որքան մնա, այնքան զոհ ենք ունենալու
Նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին Ալիևը հայտարարել էր, որ 300.000 ադրբեջանցիներ դիմել են ՀՀ կառավարությանը վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ դեռ ՀՀ իշխանությունների պատասխանին են սպասում։
«Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում խորհրդային ժամանակների վերաբերյալ, նույնը ինչո՞ւ չի անում ՀՀ իշխանությունը։ Իհարկե, մենք մոռանում ենք պատմականության մասին, մի կողմ ենք դրել պատմական Հայաստանը, բայց պետք է միշտ հիշել պատմականությունը և քաղաքականությունը կառուցել դրա հիմքի վրա։ Արցախը, Ուտիքը, Գարդմանը պատմական Հայաստանի մաս են կազմել, ինչո՞ւ չեն խոսում սրա մասին։