 
                        ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հրվ. Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո
 
                                    Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի բարգավաճման համար. այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ադրբեջանի Անկախության օրվան նվիրված ուղերձում:
«Մենք ուրախ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ»,- ընդգծել է նա։
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խորացնել համագործակցությունը Բաքվի հետ՝ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, բարգավաճ ապագա ապահովելու համար։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        