Պետք է ստեղծվի համազգային ճակատ. չկա այդ ճակատը, իմպիչմենտն ու ընտրությունները փակուղի են. Մանուկյան

«Ալիևը շատ լավ է աշխատում աշխարհի հետ հասարակական կարծիք ստեղծելու համար։ Ծախսում է միլիարդներ։ Մենք ունենք սփյուռք, որը կարող է անել, ինչին որ միլիարդներն էլ չէին հերիքի, ու մենք դա չենք օգտագործում,- ԱԺՄ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ նկատառմամբ,- Արցախի հարցի հետ միասին, պետք է լինի գերիների վերադարձի հարց, բայց պետք է ձևակերպել այդ պահանջները»։

Վազգեն Մանուկյանը շեշտեց՝ պետք է մեզ ու աշխարհին ցույց տալ, որ լի ենք վճռականությամբ, պետք է լինի մի հռչակագիր, որի շուրջ կհամախմբվեն բոլոր քաղաքական-հասարակական կազմակերպությունները, ամբողջ ժողովուրդը։

«Որ ասեն՝ այս է մեր ճանապարհը, և այդ ճանապարհին առաջին քայլն իշխանություններից ազատվելն է։ Իշխանությունների մասին շատ չեմ ուզում խոսել․ մեկն ասում է՝ տգետ, մեկն ասում՝ դավաճան, ծախված։ Մի կողմ թողնենք այդ ամենը․ ես տեսնում եմ՝ հանձնարարված էր գործ, իսկ ի՞նչ է կատարվել Հայաստանում՝ օրեցօր վատացում, կորուստներ։

Իշխանություններին պետք է փոխել․ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, որպեսզի մենք լինենք միասնական, պետության նախկին կառավարումը մեզ չի բավականացնի, որովհետև նախկին կառուցվածքում սովորական ժողովրդի տղաները ծառայում էին բանակում, գնում էին պատերազմ, մի քանի հոգի հարստանում էին։ Ընդ որում, այդ հարստությունը կարող էին ՀՀ-ից դուրս հանել՝ պատասխանատվություն չկրելով հայ ժողովրդի առջև։ Եթե մենք միասնական ենք, ուրեմն ներսում պետք է լինի արդարություն, բոլորը նույն պատասխանատվությունը պետք է ունենան։ Եթե պետությունը մի բան շահեց, շահածը հասարակությանը պետք է լինի, ոչ թե մի քանի մեծահարուստի, այլ ողջ ժողովրդի։ Եթե մենք նման կառուցվածք չունենք, ժողովուրդը երբեք միասնական չի լինի։ Իշխանությունն ու փողը կպատկանեն մի քանի հոգու, իսկ դարդն ու ցավը՝ մնացածներին»,- մանրամասնեց քաղաքական գործիչը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ միայն անձին փոխելը հարց չի լուծի․ «Պետք է ստեղծվի համազգային ճակատ։ Եթե այդ ճակատը չկա, իմպիչմենտը փակուղի է, ընտրությունը փակուղի է։ Այն, որ առանց շարժման իմպիչմենտ չի կարող լինել, բոլորիս է հասկանալի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս