Բաժիններ՝

Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2 տարեկան Տիգրանի մարմինը. ՆԳՆ

Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2 տարեկան Տիգրան Պետրոսյանի դին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,– գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս