
Քոչարյանն անգրագետ է, ինքն ո՞ւմ է էշի տեղ դրել. Ալեն Սիմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan.Today, Politik.am, News.am լրատվական կայքերին և «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր նախագահության ժամանակ Ռուսաստանի նախագահների հետ երբեք խոսակցություն չի եղել Հայաստանը Միութենական պետության կազմում ընդգրկելու մասին, և ոչ էլ Բելառուսի նախագահն է խոսել դրա մասին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այս հայտարարությանը և պնդել՝ Բելառուսի նախագահն այդ մասին ասել է:
«Քաղաքականության մեջ հաճախ լինում է, որ մեկ-մեկ ոչ ուղիղ ձևով է ասվում այն բաները, որը պիտի ասվի: Պարտադիր էր՝ ՌԴ նախագահը մեզ նման հրապարակային առաջարկ անե՞ր: Իսկ Բելառուսի նախագահը, որն այդ միութենական պետության եթե ոչ հավասար, ապա առնվազն երկրորդ երկրի ներկայացուցիչն է, ասել է: Ավելին, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ, որ ասում էր՝ վերպետական… ինքը դրա մասին խոսել է»,- մանրամասնել է Սիմոնյանը և հիշեցրել՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը ՀՀ երկրորդ նախագահն է կնքել:
«Այն, որ էներգետիկ առումով մենք կախվածություն ունենք, դրա հիմնական անողը Ռոբերտ Քոչարյանն է եղել»,- շեշտել է ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում