
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ կա տուժած

Մայիսի 17-ին, ժամը 09:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։
Փրկարարները տարհանել են 15 բնակչի։ Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։