 
                        Ստամբուլում տեղի կունենա երկու եռակողմ հանդիպում. ԶԼՄ-ներ
 
                                    Ստամբուլում մայիսի 16-ին նախատեսված է երկու եռակողմ հանդիպում՝ ՌԴ-Ուկրաինա-Թուրքիա և Ուկրաինա-ԱՄՆ-Թուրքիա։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։ Այս մասին հաղորդում են Reuters, AFP և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
Մինչ այդ՝ տեղական ժամանակով ժամը 10:45-ին (Երևանի ժամանակով՝ 11:45-ին) ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Դոլմաբահչե պալատում։
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչներին կսպասի տեղական ժամանակով ժամը 10:00-ից։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        