
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկը առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։