Բաժիններ՝

Թրամփի հայտարարությունը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին լայն արձագանքի է արժանացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին հայտարարությունը լայնորեն ողջունվել է մի շարք երկրների ու կազմակերպությունների կողմից, որոնք այս որոշումը համարել են տարածաշրջանային կայունությանը նպաստելու և Դամասկոսի հետ համագործակցության նոր փուլ մեկնարկելու քայլ։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։

ԱՄՆ նախագահի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին հայտարարությունը ողջունել են Կատարը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբիան, Լիբանանը, Իրաքը, Բահրեյնը, ինչպես նաև Արաբական երկրների լիգան, Ծոցի համագործակցության խորհուրդը, ՄԱԿ-ը՝ դա որակելով որպես կարևորագույն քայլ նոր Սիրիայում կայունության և բարգավաճման աջակցման գործում։

Վաշինգտոնի հայտարարության ֆոնին Սիրիան և Միացյալ Նահանգները հաստատել են, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մայիսի 14-ին կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հանդիպումը։

ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին հայտարարել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին՝ այդ երկրին հետագա առաջընթացի և բարգավաճման հասնելու հնարավորություն տալու նպատակով՝ նշելով, որ իր վարչակազմն առաջին քայլն է արել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս