 
                        Խի՞ էդ իմ մոտիկ բարեկամին կնստացնեն. երեխե՛ք, իրականությունը բոլորովին այլ է. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ իրավապահների դաշտում է, թե ինչու ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչև հիմա «նստած չեն»։
«Մեզ համար անթույլատրելի է՝ զանգել ՀՀ դատախազին ու ասել՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի։ Շատ ցանկալի է, և ոչ միայն իր հետ կապված, բայց հրեշին սպանողը դառնում է հրեշ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը վստահեցրեց՝ մեղավորները կստանան իրենց պատիժը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        