Չեն եկե՞լ դրանց հայրերից, մայրերից, քույրերից և եղբայրներից․ Բագրատ Սրբազան

«Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ստորագրահավաք-ակցիաները շարունակվում են։ Այսօր Բագրատ Սրբազանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ակցիա իրականացնող երիտասարդներին։

«Չեն եկե՞լ դրանց հայրերից, մայրերի, քույրերից և եղբայրներից, զավակներից, թոռներից։ Առավելագույնը` իրենց մայրերին, հայրերին չե՞ն ուղարկել»,- մասնակիցներից հետաքրքրվել է Բագրատ Սրբազանը։

Ի պատասխան` ակցիայի մասնակիցն արձագանքել է. «Դե տեսան՝ իրենք են խայտառակ լինում, երևի որոշել են չուղարկել»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք` ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասին։

Տեսանյութեր

Լրահոս