Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։

Համապատասխան հրամանագիրը տարածել է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Վահրամ Դումանյանը նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930