Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործով մեղադրանք է ներկայացվել նրա ընկերոջն ու օգնականին

Շենգավիթի առաջին ատյանի դատարանում քննչական գործողությունների արդյունքում երկու անձ կալանավորվոլ է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կոռուպցիայի կոմիտեից։

«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնեցին hակակոռուպցիոն կոմիտեից։

Sputnik Արմենիային տեղեկություններով՝ կալանավորվածները դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն ու օգնականն են։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից բերման են ենթարկել, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։ ԲԴԽ-ում քննվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում թույլատրելու հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930