Բաժիններ՝

4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով

Լոռու մարզում 4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ ապրիլի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսական Գեղամ Ֆ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս