Բաժիններ՝

Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ մեջբերելով նախագահ Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքերը։

Երկու առաջնորդներն էլ գտնվում են Հռոմում, որտեղ մասնակցում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունն անցկացվում է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

Արարողությանը մասնակցում են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930