
1 անձի հաշվարկով 400 դրամ ավել ծախս են մտցրել ժողովրդի համար. պռոշյանցի
«1 անձի հաշվարկով 400 դրամ ավել ծախս են մտցրել ժողովրդի համար. ամսական կազմում է 12 հազար դրամ: Ընտանիք կա՝ 4-5 հոգի մի տնից դուրս է գալիս քաղաք, ամիսը 60 հազար դրամ, եթե այդ ընտանիքը կարող է իր կոմունալ ծախսերը հոգալ, իր երեխային մի շոր, ուտելիք առնել, այսօր ինչո՞ւ տանի ավել գումար տա, այն էլ՝ չունեցող մարդը»,-Պռոշյան համայնքում կազմակերպված բողքի ակցիայի ժամանակ ասաց համայնքի բնակիչներից մեկը՝ շեշտելով՝ ժողովրդի մասին մտածող չկա:
Վաղ առավոտից Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները փակել են ճանապարհը, իսկ ոստիկանությունն ուժեր է կենտրոնանցնում: