
Հալվա՝ առանց շաքարավազի և յուղի

Բաղադրիչներ՝
• արևածաղկի սերմեր, մաքրած- 400 գ
• մեղր- 150 գ
• գետնանուշ- 100 գ
• չամիչ- 60 գ
• արևածաղկի ձեթ- 60 մլ
Պատրաստման եղանակը`
Արևածաղկի սերմն ու գետնանուշի կեսը բովեք՝ մինչև թեթևակի ոսկեգունի, ապա բլենդերով հարեք այնքան, մինչև մածուցիկ զանգված ստանաք։
Ավելացրեք չամիչն ու մնացած գետնանուշը, մեղրն ու ձեթը, լավ խառնեք։ Լցրեք սննդի տոպրակով ծածկած ձևամանի մեջ և դրել սառնարանում՝ 3-4 ժամ։
Սառչելուց հետո տեղափոխեք մատուցվող ափսեի մեջ և մատուցեք։