Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը երկու կողմերի ջանքերի արդյունք է, և փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի վերջնական փուլը։

«Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից։ Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին։ Սակայն մանրամասները, օրինակ՝ թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930