Ստամբուլի օդանավակայանը 3 անկախ թռիչքուղով Եվրոպայում միակն է

Ստամբուլի միջազգային օդանավակայանում գործարկված նոր համակարգով հնարավոր է միաժամանակ 3 թռիչք և կամ վայրէջք իրականացնել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ այն, ինչ իրականացվել է Ստամբուլի օդանավակայանում, պատմական քայլ է:

Նրա խոսքով՝ 3 առանձին թռիչքուղու գործարկումն արագացնելու է երթուղու հոսքը և մեծացնելու է օդանավակայանի դինամիկ կարողությունները:

«3 անկախ թռիչքուղին կիրառվում է ԱՄՆ-ում: Ստամբուլի օդանավակայանը լինելու է Եվրոպայում 3 թռիչքուղու կիրառումը գործարկած առաջին վայրը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930