Բաժիններ՝

Ավարտվել են Մասյացոտն թեմի առաջնորդարանի 2-րդ հարկի կառուցման և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնման աշխատանքները

4 տարի առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արարատի մարզում հիմնադրվեց Մասյացոտն թեմը: Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին ընտրվեց որպես առաջնորդանիստ: Գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ առաջնորդարանի մեկ հարկանի մասնաշենքի տարածքն ընդլայնել: 2024 թվականին Միքայել և Կարեն Վարդանյանները նախաձեռնեցին առաջնորդարանի երկրորդ հարկի կառուցման աշխատանքները:

2025 թվականի ապրիլին շինարարությունն արդեն ամբողջությամբ ավարտվել է: Առաջնորդարանի երկհարկանի շենքը կանգուն է, ներսում կատարվել են անհրաժեշտ կահավորման աշխատանքներ, անցկացվել է ջեռուցման և օդորակման համակարգ, արդիականացվել է եկեղեցու լուսավորությունը, կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ: Վարդանյանների ֆինանսավորմամբ, հիմնովին վերակառուցվել և ընդլայնվել է նաև եկեղեցու մոմավառության սրահը, որտեղ տեղադրվել է 12 սրբապատկեր:

Նշված աշխատանքների իրականացման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 161 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս